Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան համաձայն է երկրի վարչապետ Բիձինա Իվիանիշվիլիի հետ, ով հայտարարել է աբխազների և օսեթների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Ինչպես ուրբաթ օրը հայտարարել է Ալասանիան, կառավարության նոր քաղաքական մոտեցումներն անպայման արդյունք կտան:
«Մեր բարին չկամեցողները միշտ էլ աշխատել են թույլ չտալ բովանդակային փոխհարաբերություններ, հաշտություն և վստահության վերականգնում կողմերի միջև: Ես վաստահ եմ, որ մեր ընտրած քաղաքականությունը՝ մարդկային հարաբերությունները վերականգնելու ձգտումը և ժողովրդական դիվանագիտությունն այն հիմքն են, որի վրա պետք է կառուցվի քաղաքական կարգավորումը, և դրան չեն կարող խանգարել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ մեկը»,- հայտարարել է Ալասանիան:








































