Իսրայելի փոխարտգործնախարար Զև Էլկինը հաղորդել է, որ երկիրը կհրաժարվի ԵՄ-ի հետ կարևոր համաձայնագրից, որն ուղղված էր գիտության ոլորտում համագործակցությանը՝ Բրյուսելի կողմից առաջարկված պաղեստինյան տարածքներում վերաբնակեցվածների վերաբերյալ կետի պատճառով:
Էլկինի խոսքերով՝ իր գործընկերները հույս ունեին մեղմացնել պայմանագրի կետերը՝ նշելով, որ ներկայիս իրավիճակում փաստաթղթի նախագիծը սպառնում է իսրայելական ինքնիշխանությանը:
Համաձայն հունիսին ԵՄ-ում սահմանված կանոնների՝ պաղեստինյան հողերում աշխատող իսրայելցիները 2014-ից չեն կարող լինել գրանտների թեկնածուներ, քանի որ նրանք դիտարկվում են որպես օկուպացնող ուժերի մաս:
Ինչպես կարծում են փորձագետները, Բրյուսելը դժվար թե մեղմացնի պայմանագրի կետերը, բայց չի էլ գնա հարաբերությունների բացահայտ սրման՝ վերսկսվող իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների ֆոնին:









































