«Միկա»-ի փորձառու կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, որն իր նորամուտը փոխչեմպիոնի կազմում նշեց առաջնության մեկնարկային տուրի «Փյունիկ»-ի հետ խաղում, մեկնել է Շվեդիա:
29-ամյա ֆուտբոլիստը, որը «Միկա»-ի հետ մեկ տարվա պայմանագիր էր ստորագրել, ակումբի թույլտվությամբ իր ուժերը կփորձարկի Շվեդիայի առաջին խմբում հանդես եկող «Ասիրիսկա» թիմում: Լևոնն արդեն մեկնել է Շվեդիա: Առաջիկա օրերին պարզ կդառնա Լևոնի ֆուտբոլային ճակատագիրը:
Լևոն Պաչաջյանը 2007 թվականին ճանաչվելով Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, տեղափոխվել էր Շվեդիա և 2008-09 թթ հանդես եկել Գյոթեբորգի ԳԱԻՍ թիմում, ինչպես նաև վարձավճարով խաղացել է նորվեգական «Ֆրեդրիկստադ»-ում:






































