Բրազիլացի հայտնի մարզիչ Ռամալյոն մտահոգված է իր նախկին սանի ապագայով:
Հիշեցնենք` վերջերս հայտնի է դարձել, որ Նեյմարի մոտ սակավարունություն են հայտնաբերել, ինչի պատճառով ֆուտբոլիստը շատ նիհարել է: «Բարսելոնա»-ում վստահ են, որ Նեյմարը պետք է կազդուրվի` անհատական մարզումներ անցկացնելով մարզասրահում: Սակայն «Սանթոս»-ի նախկին գլխավոր մարզիչը դա սխալ է համարում:
«Եթե Նեյմարի կշիռն ավելանա, նա կկորցնի արագությունը: Բացի այդ, նման դեպքում մեծանում է ծնկների վնասվածքներ ստանալու ռիսկը: Նման երևույթ արդեն տեղի է ունեցել Ռոնալդոյի հետ»,- ասել է Ռամալյոն:









































