«Մուսուլման եղբայրներ» շարժման ազատության մեջ մնացած առաջնորդները Կահիրեում տեղաշարժման համար կիրառում են մեքենաները, որոնք պատկանում են Կատարի և Թուրքիայի դեսպանատներին: Այս մասին հայտնում է «Ալ-Վաթան» պորտալը՝ հղում անելով Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրներին:
Բռնության հրահրման և ցուցարարների սպանության մեղադրանքով Եգիպտոսի բանակի ու ոստիկանության կողմից խուզարկվող «Մուսուլման եղբյարներ»-ի ավագ քարոզիչ Մուհամմեդ Բադիային, ինչպես նաև ասոցիացիայի այլ ղեկավարներ Մուհամմեդ Ալ-Բելտագիին ու Իսամ Ալ-Արիանին տրամադրվել են դիվանագիտական համարանիշներով ու մգեցված ապակիներով 8 մեքենաներ: Նրանք առանց խոչընդոտի շրջում են իսլամիստների կողմից անցկացվող հանրահավաքների վայրերում:
Պորտալի փոխանցմամբ՝ այդ մեքենաներով նրանք զենք և գումար են տանում՝ աջակցելու հուլիսի 3-ին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալման դեմ անցկացվող բողոքի ակցիաներին:
Այդ առնչությամբ ՆԳՆ-ը վերջին օրերին զգալիորեն խստացրել է վերահսկողությունը հանրահավաքների վայրերի ուղղությամբ շարժվող մեքենաների նկատմամբ:








































