Al Jazeera հեռուստաալիքն առաջին անգամ հեռուստառեպորտաժ է պատրաստել Աֆղանստանի արագ արձագանքման ստորաբաժանման մասին՝ նշելով, որ այն կարող է իր վրա վերցնել թալիբների հետ պայքարն այն բանից հետո, երբ երկրից կհեռանա Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական զորախումբը:
Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահները քննարկում են ապագա անվտանգության երկկողմ համաձայնագիրը, շատ ենթադրություններ են առաջ քաշվում, թե արդյոք աֆղանական զորքերը կկարողանա՞ն իրենց վրա վերցնել թալիբների հետ պայքարը, գրում է MIGnews.com-ը:
Al Jazeera-ի լրագրող Ջեն Ֆերգյուսոնը, ով ներկա է գտնվել աֆղանական հատուկ ջոկատայինների գործողություններին, պատմել է, որ իրական փորձեր են կատարվում հատուկ ջոկատի գործողություններին սահմանադրական օրինականություն հաղորդելու համար:
Լրագրողի խոսքերով՝ հատուկջոկատայինների յուրաքանչյուր գործողությանը ներգրավվում է դատախազությունը, որն էլ այս կամ այն տունը խուզարկելու որոշում է կայացնում:
Լրագրողն ավելացրել է, որ խոսքը մշակութային առանձնահատկություններն ու իրավունքները պահպանելու իրական փորձերի մասին է: Նրա կարծիքով՝ աֆղան կին-զինծառայողները, ովքեր որպես թարգմանիչներ են աշխատում, միշտ կարողանում են հանգստացնել խուճապահար կանանց, ովքեր գտնվում են խուզարկվող տանը: