Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ հիշաչար չէ և չի զայրանում իր թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վրա` «իսկական Ռոնալդո» արտահայտության համար:
«Ես միշտ արտահայտվում եմ խաղադաշտում: Իսկ ինչ կատարվում է խաղադաշտի սահմաններից դուրս, ինձ վրա ազդեցություն չի գործում:
Միշտ մտածում եմ միայն այն մասին, որ օգտակար լինեմ թիմիս: Հիշաչար չեմ և Մոուրինյոյի նկատամբ չարություն չեմ զգում: Կարծում եմ` բնավորության այդ գիծը հատուկ է պարտվողներին»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը:






































