Անհայտ անձը զանգահարել է ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի ոստիկանություն և հայտնել, որ US Airways ավիաընկերության՝ Իռլանդիայից ԱՄՆ չվերթ իրականացնող ուղևորատար օդանավում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իռլանդիայի Շենոն քաղաքից մեկնած օդանավը վայրէջք է կատարել Ֆիլադելֆիայի օդանավակայանի մեկուսացված հատվածում: Ոստիկանները խուզարկել են օդանավը, սակայն որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել:
Օդանավում եղել են անձնակազմի 8 անդամ և 171 ուղևոր: Կատարվածը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: Ներկայում FBI-ի գործակալները փնտրում են «կատակասերին»:









































