ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում նշեց, որ 2017թ. բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ հաջորդ տարի տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն ակնկալվում:
ՕԵԿ ղեկավարը նշեց, որ թեև կառավարության կազմի փոփոխություն է տեղի ունեցել, այնուամենայնիվ բյուջեի այս նախագիծը ոչ մի ցուցանիշով չի տարբերվում նախորդ տարիների բյուջեներից:
Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով կառավարության կողմից իրականացվող կրճատումներին, առաջարկեց աշխատողներին կրճատելու փոխարեն, մարդկանց հանել բանտերից:
Մանրամասները՝ տեսանյութում:








































