Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին անվանել է ռազմական ազդեցիկ գերտերություն։
Օբաման այդ հայտարարությունն արել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ.
«Ռուսաստանի հանդեպ իմ սկզբունքը չի փոխվել իմ նախագահության առաջին օրվանից։ Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն է, ազդեցություն ունի տարածաշրջանում ու աշխարհում։
Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությունը բխում է ԱՄՆ շահերից, սակայն երկու երկրների փոխհարաբերություններում դեռ կան օբյեկտիվ տարաձայնություններ»։
Հաղորդվում է, որ Օբաման ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը, այդ թվում նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը։









































