Հեռախոս, դրամապանակ, բանալիներ. ահա իրերի այն հավաքածուն, որը մարդը սովորաբար ստուգում է տանից դուրս գալիս: Գյուտարարներն ամեն ինչ անում են, այս ցուցակից բանալիները բացառելու համար: Սմարթֆոնների և պլանշետների համար ստեղծված Kwikset Kevo անվանումով բջջային հավելվածն ապահով կպահի բանալիների էլեկտրոնային տարբերակը:
Երբ օգտագործողը մոտենում է սարքավորման հիշողության մեջ պահպանված վայրին, օրինակ՝ տանը կամ գրասենյակին, հեռախոսը Bluetooth-ի օգնությամբ կարող է բացել դռները: Հավելվածը ներկա պահին հասանելի է միայն IOS սարքավորումների համար, սակայն ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է Android-ի և BlackBerry-ի համար նոր տարբերակների վրա:
Սմարթֆոնի օգնությամբ դռները բացեու համար օգտագործողը պետք է նոր փական գնի և տեղադրի: Kwikset Kevo փականը 200 դոլար արժե: Տեղադրելուց հետո օգտագործողն էլեկտրոնային բանալիները կարող է փոխանցել իր ընկերներին և ընտանիքի անդամներին: Եթե օգտագործողն արդեն գտնվում է տան ներսում, միանում է անվտանգության ազդանշանը:
Ընդ որում, տուն մտնել օգտագործողը կարող է նաև սովորական բանալիների օգնությամբ՝ այն դեպքում, եթե հեռախոսի մարտկոցը լիցքավորված չէ, գրում է Mail Online-ը:
Հավաքածուն իր մեջ ներառում է մեկ փական, մեկ կախիչ (բրելոկ), երկու սովորական բանալի և սմարթֆոնների համար նախատեսված էլեկտրոնային բանալիներ:









































