Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Քննարկում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Խորհրդարանն այսօր սկսեց քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցման ներկայացնելու փուլում ավելացել են «ՀՀ վարչական դատավարության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքի տասներորդ հոդվածը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ այն անձանց հետ, ովքեր թե´ մինչև առաջին ընթերցումը, թե´ առաջին ընթերցումից հետո ներկայացրել էին իրենց առաջարկությունները:

Իրականացվել են նաև հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են նաև միջազգային կառուցների փորձագետներ:

«Նախագծում առկա են մի շարք էական փոփոխություններ: Եթե մենք հետևենք ֆորմալ ընթացակարգին, ապա այժմ պետք է ներկայացնեմ միմիայն այն հոդվածները, որոնք փոխված կամ հանված են»,- ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց այն մոտեցումը, որն առաջին անգամ չի հնչում և եղել է ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի նախորդ և հերթական կարծիքներում: Այն է` միայն օրենսդրությունը չի կարող երաշխավորել ընտրական հանձնաժողովների անդամների արհեստավարժությունը, ազնվությունը և անկողմնակալությունը:

Նրա խոսքով և´ ընտրական հանձնաժողովների կազմավորման, և´ վարչարարության բարեխիղճ կատարումն այն կարևորագույն գործոնն է, որը կարող է բարձրացնել ընտրական վարչարարության հանրային վստահությունը:

«Որևէ մեկս կասկածի տակ չի առնում նման հարցադրումը»,- ասաց նա՝ նշելով սակայն, որ էական հարց է ծագում, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք փոխում ԸՕ-ն, և արդյո՞ք այս փոփոխությունները կփոխեն ընտրական վիճակը երկրում:

«Մեր խորին համոզմամբ, ԸՕ-ն պետք է պատասխան տա այդ թերություններին և այն առկա կամ ենթադրյալ թերություններին, որոնք նշմարվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Մեր խնդիրն այնպիսի մեխանիզմներ առաջարկելն է, որոնք կունենան կանխարգելիչ նշանակություն, և երկրորդ` կբարձրացնեն հանրային վստահությունը»,- հայտնեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ պատգամավորի, կանխարգելիչ մեխանիզմը հույժ կարևոր է, որովհետև եթե անգամ առկա են անձինք, ովքեր խախտումների գնալու գայթակղություն ունեն, ապա ի սկզբանե պետք է ամրագրել մեխանիզմներ, որոնք այդ գայթակղության ցանկությունը կամ հնարավոր անպատժելիության շանսը կնվազեցնեն: «Մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի հավասարակշռված մեխանիզմեր, որ, երբ դուք լսեք մեղադրանքներ, քննադատություններ, թե առկա են այսպիսի խախտումներ, ձեր մեջ առաջին հերթին ծագի հետևայլ հարցը. «Արդյոք դա հնարավո՞ր է»: Ցավոք, մենք շատ հաճախ ավելի հակված ենք բացասական բաներին հավատալու, ուստի պետք է այդ կասկածամտությունը նվազեցնող մեխանիզմներ ևս ստեղծվեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ օրենսգիրքը փորձել են այդ տեսանկյունից լրամշակել:
Այնուհետև նա մանրամասն, հոդված առ հոդված ներկայացրեց փոփոխությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում