Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Չեն կարող գայլերը գառան համար համախմբում իրականացնել. Արմենակ Կյուրեղյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

– Պարոն Կյուրեղյան, նախընտրական շրջանում ի՞նչ է անելու «Սասնա ծռերը»: Հանրությանը հայտնի միակ անելիքը դեկտեմբերի 10-ի երթն է՝ նվիրված Քաղբանտարկյալների օրվան։ Հազար դրամ նախագծի, ընտրությունների վերաբերյալ ձեր տեսակետները ե՞րբ պիտի հնչեցնեք։ Ե՞րբ հասարակությունը կտեղեկանա,  թե «Սասնա ծռերը» ընդհանրապես արդի գործընթացների մեջ չլինելով՝ այլ գործընթաց նախաձեռնո՞ւմ է, թե՞ ոչ։

– Այն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրում, «Սասնա ծռեր» քաղաքական ուժի հետաքրքրության շրջանակներում են, և «Սասնա ծռերի» բոլոր անդամները ունեն իրենց մտահոգություններն այդ ամենի հետ կապված: Այնպես չէ, որ չի հետաքրքրում կամ անէական է, ամեն ինչն էլ էական է: Իմ օրինակով կարող եմ ասել. ես, որպես քաղաքացի, մտահոգված եմ բանակի հարցերով, և 1000 դրամների նախաձեռնությունը նախևառաջ խոսում է ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ քայլի մասին: Բացատրեմ ինչու՝ եթե ինչ-որ գումար է գանձվում անհատից, արդեն հարկ է, իսկ ամբողջ աշխարհում ընդունված է, որ քիչ ստացողից գանձվում է քիչ, շատ ստացողից՝ շատ: Իսկ մեզ մոտ հակառակն է՝ առաջին հարյուր հազար դրամից պահվում է մեկ տոկոս, 2-րդ հարյուր հազարից՝ 0,5  տոկոս, այսինքն՝ որքան մեծանում է մարդու շահույթը, այնքան փոքրանում է հարկը: Եվ բնական է, որ պետք է ժողովրդի զայրույթը առաջացնի բանակին նման մոտեցում ցուցաբերելը: Եվ ես չեմ կարծում, որ այդ պրոյեկտը մտածողները չեն հասկանում դա: Կարծում եմ՝ դա արվում է մի բանի համար. միակ կառույցը, որ ժողովուրդն իրենն է համարում, բանակն է, և այս քայլով փորձում են ժողովրդի և բանակի միջև սեպ խրել, որպեսզի այդ մի կառույցն էլ սկսի ժողովրդից անջատ գործել: Սա անհեթեթ փորձ է, քանի որ մեր զավակներն են բանակում, և բանակը հենց մեր ժողովուրդն է, որը պատրաստ է իր վերջին կոպեկը, վերջին շորը, իր կյանքը տալ բանակին: Իսկ այսպիսի նախագծով փորձում են ժողովրդի մեջ կռիվ գցել: Սա միտումնավոր քայլ է՝ բաժանիր, որ տիրես շարքից: Ես այդպես եմ գնահատում:

– Կարծում եք՝ հանրությանը չի՞ կարող համախմբել նման նախագիծը, ինչպես պնդում է իշխանությունը:

– Չի կարող համախմբել, քանի որ ժողովրդի մոտ իշխանության նկատմամբ վստահության տոկոսը զրո է: Չեն կարող գայլերը գառան համար համախմբում իրականացնել: Չի կարող նման բան լինել, երբ հանրությունը զրո տոկոս վստահություն ունի իշխանության նկատմամբ: Այսպես, թե այնպես՝ բանակի շուրջ հանրությունը համախմբված է:

– Հնարավո՞ր է՝ քանի որ գրեթե քայլ չեն անում, ժանրի, անելիքը չիմանալու ճգնաժամի մեջ են:

– Չեմ զգում ճգնաժամ, ուղղակի կասեմ, որ հայտարարություններ կլինեն, միգուցե նաև առաջարկներ: Պարզապես 1000 դրամների նախաձեռնությունը ցույց է տալիս պետության բացակայությունը, պետությունը վերածվում է պարտադիր բարեգործական ֆոնդի: Մարդիկ առանց խորանալու փորձում են բանակի նկատմամբ սեր ցույց տալ, մարդիկ, որոնք կրակոց լսելիս ծակն են մտնում, հիմա ելել՝ բանակի սիրուց են խոսում: Դա է զարմանալի…

– Պարոն Կյուրեղյան, «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսի նկատմամբ մեղադրանքի խստացում է տեղի ունեցել՝ կապված ոստիկանների սպանությունների հետ: Այս խստացումը ինչի՞ մասին է վկայում:   

– Մեղադրանքների բարդացումը և խստացումը կապում եմ Ղարաբաղյան հարցի հետ: Ճնշումները նորից ավելացել են՝ Ղարաբաղյան հարցը ի վնաս Հայաստանի լուծելու, ազատագրված շրջանները հանձնելու համար, ուստի ճնշում պետք է գործադրվի «Սասնա ծռեր» խմբի վրա՝ ցույց տալու նպատակով, որ այն մարդիկ, ովքեր ընդվզել են այս հարցի համար, ոչ թե այդ հարցի համար են ընդվզողներ են, այլ հանցագործություն կատարած մարդիկ: Բացի այդ, մենք գիտենք, թե ինչպես են իրավապահ մարմինները քաղաքացու վրա գործ սարքում անհիմն: Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք. 75 քաղբանտարկյալների առկայությունը, մեղադրանքները՝ դանակ գցելով մարդու գրպանը, ոստիկանի ցուցմունքով մարդուն դատելը, այսինքն՝ սա դիկտատորական պետության բոլոր բաղադրիչները ունեցող համակարգ է: Այն իշխանությունները, որոնց գործողություններն ուղղված չեն ժողովրդի շահերին, ապագա չունեն: Կարող է մեկ կամ երկու տարի էլ երկարաձգեն, բայց ապագա չունեն:

– Չպե՞տք է գործնական քայլեր անի այն հատվածը, որ Հայաստանում իրավիճակի փոփոխությունը չի պատկերացնում ընտրական գործընթացներով։

– Ընդհանրապես, կոնկրետ գործողություններն ինքնանպատակ չեն լինում, դրանք թելադրվում են իրավիճակով։ Իմ կարծիքով՝ իշխանություններն այդ իրավիճակը ստեղծում են անընդհատ։ Կոնկրետ գործողությունները պետք է հասունանան։ Առանց հասունանալու՝ գործողություն անելը կլինի ինքնանպատակ։

– Այսինքն՝ պահը դեռ չի՞ հասունացել, երբ հասունանա, անպայման գործողություններ լինելո՞ւ են։

– Իհարկե, պահը կհասունանա, և ինքը կթելադրի, թե ինչ կոնկրետ գործողություն ժողովուրդը պետք է անի։ «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը ոչ թե ինքը մի բան է հորինում, այլ հետևում է ժողովրդի ցանկություններին։ Այժմ իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ 70-ից ավելի մարդ կա ձերբակալված՝ բանտերը լցված։ Այս իրավիճակում, երբ քաղբանտարկյալների դատավարություններ են ընթանում, այնքան էլ հեշտ չէ կոնկրետ գործողություններ իրականացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում