Ընկերական խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն 1:7 հաշվով ջախջախեց Թաիլանդի ազգային հավաքականին:
Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում իր առաջին գոլը խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսկ թիմի առաջատար Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ:
Թաիլանդի հավաքական – «Բարսելոնա»՝ 1:7
0:1 Նեյմար (12′), 0:2 Մեսսի (13′, 11մ), 0:3 Պեդրո (19′), 0:4 Մեսսի (25′), 0:5 Պեդրո (36′), 1:5 Սրիպան (43′), 1:6 Պեդրո (48′), 1:7 Սանչես (49′)






































