Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` Ռունին պատրաստ է դիմել ցանկացած քայլի` ակումբային գրանցումը փոխելու նպատակով:
Ռունիի համար ամենահարմար տարբերակը «Չելսի»-ն է: Ակնկալվում է, որ ընթացիկ շաբաթվա վերջին լոնդոնցիները պետք է դիմեն «Յունայթեդ»-ին` ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ պաշտոնական առաջարկով: Այնուհետև կպարզվի, կշարունակի՞ արդյոք Ուեյնն իր կարիերան «Սթեմֆորդ Բրիջ»-ում, թե՞ ստիպված կլինի այլ տարբերակներ փնտրել:
Եթե «Չելսի» տեղափոխությունը չկայանա, ապա Ռունին կփորձի արտասահման տեղափոխվել: Ավելի վաղ «կարմիր սատանաներ»-ի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն:








































