Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է կրկնեն Միխեիլ Սաակաշվիլիի 2008թ. սխալները. Վլասով

«Վրաստանին խաղաղություն պարտադրելու օպերացիան, որը Ռուսաստանն իրականացրեց 2008թ.-ին Հվ. Օսիայում, «լուրջ դաս» եղավ Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք կոնֆլիկտի մեջ են Լեռնային Ղարաբաղի համար»,- երկու տարի առաջ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը, ՀՀ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի այս խոսքերն արդիական են նաև այսօր:

Նա նշեց, որ այդ խոսքերը պետք է դնել Ղարաբաղյան հակամարտության շրջանակի մեջ և բնութագրել այն հետևյալ կերպ. հակամարտող կողմերին անհրաժեշտ է չթույլատրել արյուն, և հաշվի առնել այն սխալները, որոնք թույլ էին տրվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, և սա հավասարապես կարելի ուղղել և՛ Բաքվին, և՛ Երևանին: Ըստ փորձագետի՝ կողմերը պետք է ջանան փոխզիջման հասնել և շարունակել երկխոսությունը՝ չհասցնելով հակամարտությունը ծայրահեղության և չվերածելով այն տաք պատերազմի, այսինքն՝ բոլոր վիճահարույց հարցերը լուծել բանակցությունների միջոցով:

«Ես կարծում եմ, որ սա էր Մեդվեդևի այդ հարցազրույցի այս հատվածի իմաստը, և այն այսօր էլ ակտուալ է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար, և անհրաժեշտ է պահպանել բանակցությունների դինամիկությունը:

Ես, ինչպես այլ փորձագետեր, չէի փորձի կապ տեսնել Ղարաբաղյան հակամարտության և ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման միջև, որովհետև ղարաբաղյան բանակցությունները փոքր-ինչ այլ հետքերով են գնում, և Բրյուսելի ու Երևանի միջև համաձայնագիրը դեռևս չի կարող ազդել և արմատապես փոխել Եվրոպայի վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ:

Համաձայնագրի ստորագրումն ամենևին չի նշանակում, թե Բրյուսելը կսկսի ավելի մեծ ուժով աջակցել Հայաստանին և ավելի քննադատական մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ: Բրյուսելը կշարունակի պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման վեկտորի ընտրությանը, ապա այս միտումը ապագայում ևս շարունակելու դեպքում, անխոս, ԵՄ-ի հարաբերությունները կամրապնդվեն օրենսդրության, բիզնես և ՀՀ-ում ներդրումային քաղաքականության ոլորտներում: Այս ուղղություններով իսկապես հնարավոր է ընդլայնվեն ՀՀ-ի և Եվրոպայի միջև կապերը, բայց այն, որ որոշ հայազգի փորձագետներ պնդում են, թե Ղարաբաղի դիրքերը կամրանան, ես այդպես չեմ կարծում: Եթե նույնիսկ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ընտրությամբ ՌԴ-ում որևէ մեկը դժգոհ լինի, ամեն դեպքում Ղարաբաղյան հակամարտության վրա դա ուղիղ ազդեցություն չի ունենա»,- ասաց Վլասովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում