Թունիսի իշխող Ալ-Նահդա (Վերածնունդ) կուսակցությունը խորհրդարանի գործունեության դադարեցումը համարում է պետական հեղաշրջում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության առաջնորդներից մեկը՝ քաղաքական գործիչ Նաջիբ Մրադը:
Նրա խոսքով՝ կատարվածը «անընդունելի պետական հեղաշրջում է և սաբոտաժ»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թունիսի խորհրդարանի աշխատանքը դադարեցվել է անորոշ ժամկետով:
Բացի այդ, ավելի քան 40 հազար մարդ դուրս է եկել մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով կառավարության հրաժարականը:









































