«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստներն այսօր քաղաքապետարանի մոտ երգիծական ակցիա են անցկացրել, որի ընթացքում վրան են տեղադրել քաղաքապետարանի դիմացի կանաչապատ տարածքում:
Թեեւ ակցիայի մասնակիցները զգուշացրել էին, որ դա հումորային ակցիա է, ոստիկաններն անմիջապես «առգրավել են» վրանը, ասելով, որ վրանը վերցնելու համար դրա տերը պետք է ներկայանա ոստիկանության Կենտրոնի բաժին: Բաժնում էլ ոստիկանները նախ ասել են, որ տասը րոպեից վրանը կվերադարձնեն, այնուհետև, մոտ քառասուն րոպե անց, ասել են, որ վրանը կվերադարձնեն հաջորդ օրը:









































