«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «կարմիր սատանաներ»-ի մրցակիցը աշխարհի ուժեղագույն ակումբն է: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Ես հավատում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, սակայն հարկավոր է իրատես լինել ու խոստովանել, որ մրցակիցն աշխարհի ուժեղագույն ակումբն է: Իհարկե, նման եզրափակչի մասին կարելի է երազել:
Նշեմ, որ, ի տարբերություն երկու տարի առաջ կայացած եզրափակիչի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն ավելի փորձառու են դարձել»,- հայտարարել է Շմեյխելը:




































