Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան կոչ է արել իր երկրպագուներին և Հիլարի Քլինթոնի կողմնակիցներին ստորագրել միջնորդագիրը, որը հրապարակվել է Change.org կայքում, որը կոչ է անում ընտրիչների կոլեգրիային քվեարկել Քլինթոնի օգտին դեկտեմբերի 19-ին կայանալիք ֆորմալ քվեարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
«Եթե դուք զգում եք, որ Ձեզ համար սարսափելի է ամերիկյան քաղաքականության և Սպիտակ տան ներկայիս վիճակը, ստորագրե՛ք այդ միջնորդագիրը»,-հայտարարել է նա։
Ուղերձում ասվում է, որ Քլինթոնը հավաքել է ընտրություններում ավելի մեծ թվով քաղաքացիների ձայներ, քան Թրամփը, և միակ պատճառը, որ հանրապետական Թրամփին է բաժին հասել հաղթանակը, ընտրիչների քվեարկությունն է։ Միջնորդագրի հեղինակները նշում են, որ Սպիտակ տունն այլ թեկնածուի տալ դեռևս հնարավոր է։









































