«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ լավ է զգում իրեն:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստ է մարզվելու:
«Ես ավելի լավ եմ զգում ինձ: Բուժվում եմ, բժիշկների ուշադրության կենտրոնում եմ: Լավատեսորեն եմ տրամադրված և մեծ ակնկալիքներ ունեմ մրցաշրջանից: Ցանկանում եմ հնարավորինս արագ հարմարվել թիմում և ցուցադրել լավագույն խաղային որակներս»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք` ավելի վաղ Նեյմարի հայրը հայտնել էր, որ ֆուտբոլիստը նիհարել է 7 կգ-ով և նրա ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէ:




































