Իտալական Sport Mediaset պարբերականը հայտնում է, որ «Նապոլի»-ին չհաջողվեց ձեռք բերել «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի տրանսֆերը և ակումբը սևեռել է ուշադրությունը Ալեսանդրո Մատրիի ուղղությամբ:
«Յուվենթուս»-ն արդեն հայտարարել է, որ ցանկանում է հրաժարվել երկու հարձակվողների ծառայություններից: Հավանաբար, Մատրին, ով 10 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում, ստիպված կլինի փոխել ակումբային գրանցումը:
Ալեսանդրոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոն»-ը: Սակայն ավելի տրամաբանական է, որ Մատրին կնախընտրի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբը:
Դեռևս հայտնի չէ, թե որքան կվճարի նեապոլիտինյան ակումբը ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման համար:






































