700 հազար եվրոյի 7 տոննա կանխիկ գումար է Ամստերդամի ոստիկանությունը բռնագրավել երկու տղամարդուց, ովքեր կասկածվում են թմրանյութերի վաճառքից գոյացած փողերի լվացման մեջ:
Ինչպես այսօր տեղեկացրել է ոստիկանության մամլո ծառայությունը, տղամարդկանցից մեկը կոլումբիացի է, ով ձերբակալվել է հոլանդական մայրաքաղաքի կենտրոնական կայարանում Փարիզ տանող ճեպընթաց նստելիս: Նրա մոտ 13 հազար եվրո կանխիկ գումար է հայտնաբերվել:
Սակայն ավելի խոշոր գումար էր պահվում նրա հանցակցի՝ պակիստանցու բնակարանում, որտեղ խուզարկության ժամանակ 680 հազար եվրո կանխիկ գումար է հայտնաբերվել:









































