ՄԱԿ-ում հայտարարել են, որ ԴԱԻՇ-ը Մոսուլում զանգվածաբար մահապատժի է ենթարկում գերիներին և դասալիքներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցիչներին։
ՄԱԿ-ը հավաստի տեղեկատվություն ունի, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները սպանել են պետական կառույցների 180 նախկին աշխատակցի և 50 գրոհայինի, որոնց մեղադրել են դասալքության մեջ։
Բացի այդ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ գրոհայինները Մոսուլում սպանել են շուրջ 200 մարդու։








































