Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ՃՈ-ն վերանայել է մի շարք ճանապարհներին առավելագույն թույլատրելի արագությունը

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ բազմաթիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ կրկին անգամ կատարվել են ուսումնասիրություններ, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները, Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ (փոփոխությունները կատարվել են 6 ամիս փորձաշրջանով):

Մասնավորապես.

1. Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Հերացի փողոցից դեպի Աճառյան փողոց (վերև բարձրացող) ուղղությամբ տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.

2. Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ Էրեբունի փողոցի խաչմերուկից մինչև Գործարանային փողոցի խաչմերուկ հատվածում տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.

3. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից 45.450 կիլոմետր հատվածում տեղակայված 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշանը հանվել է, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 20 կմ/ժ-ով.

4. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից՝ 19.0 կմ հատվածում տեղադրվել է 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ճանապարհային նշանը, այսինքն 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի ազդման գոտին նվազեցվել է.

5. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի սկիզբը նշող 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշաններից հետո՝ բնակավայր մտնող երկու ուղղություններով տեղադրվել են 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշաններ, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով.

6. Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի հատվածում տեղադրված 50 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները հանվել են, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով: Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածի համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում