Գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 16:00–ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի 19-րդ փողոցի թիվ 4, 6 բազմաբնակարան շենքերի, Արաբկիրի 17-րդ և 19-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:











































