Եգիպտոսում իշխանության փոփոխությունը պետության տնտեսությանը հսկայական վնաս է հասցրել: Տնտեսագետների հաշվարկներով՝ երկրի վնասները քաղաքական այս անհանգիստ ժամանակաշրջանում 17,1 միլիարդ դոլար են կազմել:
Արաբական այս պետության տնտեսությունը վնասներ է կրում ներդրումների դադարեցման, մի շարք ֆաբրիկաների և գործարանների աշխատանքների դադարեցման, ինչպես նաև արտահանման և ներկրման ծավալների կրճատման պատճառով:









































