Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի սկզբին ժամանելու է Բաքու՝ մասնակցելու համար տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական համագործակցության նիստին։
Այդ մասին Բաքվում արդյունաբերական թեմաների շուրջ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «Ռուսական արտահանման կենտրոն» ընկերության ղեկավարներից Կոնստանտին Եվստյուխինը։
Հանձնաժողովի նախորդ (15-րդ) նիստը Մոսկվայում անցկացվել է 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ադրբեջանական կողմից հանձնաժողովի համանախագահը առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն է։
Եվստյուխինի խոսքերով՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ծրագրված է նաև այս տարի ստեղծված ռուս-ադրբեջանական գործարար խորհրդի նիստի անցկացում։









































