Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել երկրում օտարերկրյա դրամական միավորով ֆինանսական գործարքներ իրականացնելու արգելքի մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այսօրվանից Սիրիայում առևտրական գործարքներն ու գումարային վճարումները պետք է իրականանան բացառապես ազգային դրամական միավորով՝ սիրիական ֆունտով:
Օրինախախտներին սպառնում է 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում կամ գումարային տուգանք: Ավելի խիստ պատիժ է նախատեսվում խոշոր չափերով դրամական միավորի շորթման դեպքում՝ 3-10 տարվա ազատազրկում և ուղղիչ աշխատանքներ:









































