Իսպանիայում բուքմեյկերները սկսել են խաղադրույքներ ընդունել Իկեր Կասիլյասի ու Սարա Կարբոներոյի առաջնեկի անունը որոշելու համար:
Հատկանշական է, որ խաղադրույքներ կարելի է կատարել միայն այն անունների համար, որոնք քիչ թե շատ հայտնի են ֆուտբոլային հասարակությանը:
Ամենաբարձրը գնահատվում է Կրիշտիանու անունի շանսերը, որի համար սահմանվել է ամենացածր գործակիցը` 5:
Բացի այդ, խաղադրույք է ընդունվում, թե շաբաթվա ինչ օր կլինի հայտնի ֆուտբոլիստի որդու ծննդյան օրը:







































