Հնագետները, ովքեր ուսումնասիրում են Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարը, պարզել են, որ վայրը, որտեղ համաձայն ավանդության՝ թաղվել է Հիսուսը, ժաանակի ընթացքում անվնաս է պահպանվել։ Այս մասին գրում է National Geographic-ը։
Հոկտեմբերի 26-ին հետազոտողները հեռացրել էին մարմարե սալիկը, որն այնտեղ գտնվել է առնվազն 1555 թվականից։ Այն տեղադրվել էր այն պատճառով, որ շատ ուխտավորներ փորձել են այնտեղից մասնիկ վերցնել իրենց հետ։
Այնուհետև հայտնաբերվել է ևս մեկ մարմարե սալիկ՝ վրան խաչ փորագրած։
Հետազոտություն անցկացնող գիտնականներն ակնկալում են պարզել, թե ինչու է սուրբ Ելենա, ով պեղումներ է անցկացրել Երուսաղեմում IV դարում, որոշել, որ այն հանդիսանում է Քրիստոսի հուղարկավորման վայր։
Այդուհադերձ Երուսաղեմի նախկին գլխավոր հնագետ Դան Բահաթը նշել է, որ չի կարելի լիարժեք վստահությամբ հայտարարել այդ վայրի իսկության մասին՝ որպես Հիսուսի հուղարկավորման վայր։
Սակայն նրա խոսքով՝ չկա այլ օբյեկտ, որի համար կարելի կլինի գոնե նույն հիմքով նման բան հայտարարել։









































