Գերմանիայի Դեյնսբուրգ Էսսեն համալսարանի գիտնականները պարզել են, որ մրջյունները հաստատ գիտեն, թե երբ երկրաշարժ տեղի կունենա: Այս մասին հաղորդում է Federal Post-ը:
Բանն այն է, որ մրջյունների օրվա նորմալ գործունեությունը բաղկացած է ուտելիք հավաքելուց և հանգստից: Երկրաշարժից մեկ օր առաջ մրջյունները կտրուկ փոխում են իրենց օրակարգը՝ արթուն են մնում ողջ գիշեր՝ նախընտրելով իրենց բնից դուրս լինել:
Գիտնականները ենթադրում են, որ մրջյունները նկատում են փոփոխությունները գազերի արտանետման և Երկրի մագնիսական դաշտի միջոցով:
Գերմանացի գիտնականները կարծում են, որ միջատների այս «տաղանդը» կարող է օգնել օդերևութաբաններին:









































