ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բավարարված չէ 2017թ-ի բյուջեի նախագծից. «Աճելու, զարգանալու միտում չկա»,-լրագրողների հետ զրուցում նշեց նախկին վարչապետը՝ հավելելով, որ կառավարության անդամներն իրենց առջև աշխատելու խնդիր չեն դրել։
«Տնտեսագիտական թևը նույնն է մնացել, ինչ Տիգրան Սարգսյանի օրոք, խորամուխ չի եղել։ Ինչպես միշտ՝ մենք կներկայացնենք առաջարկներ և կգրենք, որ կա մոտեցման այլ տարբերակ։Ինչպես միշտ՝ մենք կներկայացնենք առաջարկներ և կգրենք, որ կա մոտեցման այլ տարբերակ։ Մենք պիտի աճենք, բայց մենք մեր առաջ խնդիր էլ չենք դնում աճելու։ Աճի տեմպն այստեղ ավելի քիչ է, քան աշխարհում։ Մենք դժգոհ ենք սրանից։ Իմ կարծիքով՝ այդ տնտեսագիտական թիմը վարչապետին, նախագահին ճիշտը չի ասում, փոքրիկ մաֆիա է, որն ասում է՝ հանգիստ ապրենք առանց լարված աշխատելու»,- նշեց Հրանտ Բագրատյանը։
Բագրատյանի խոսքով՝ կառավարությունը պետք է ոչ թե արտաքին պարտքը մեծացնի, այլ ներքին, ինչի մասին 12 տարի է կառավարության անդամներին խորհուրդ է տալիս, բայց այդպես էլ չեն լսում։ Նա նշեց, որ ներքին պարտքը 1 միլիարդ դրամ է, իսկ արտաքինը՝ 5,2 միլիարդ։
«Եթե կես-կես լիներ, մենք էս օրին չէինք լինի, 12 տարի ասել եմ՝ տղաներ, սա սխալ մոտեցում է»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով ԱՎԾ-ն պրոֆեսիոնալ ստում է, ամեն տարի տնտեսական աճ է ցույց տալիս:










































