Պետդեպարտամենտը հրահանգել է Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների ընտանիքի անդամներին լքել Թուրքիան։ Ծայրահեղական խմբավորումները նախկինի պես համարում են Ստամբուլում ապրող ամերիկացիներին առաջնահերթ թիրախներ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Որոշումը վերաբերվում է միայն Ստամբուլում գտնվող հյուպատոսության աշխատակիցների ընտանիքներին։ Հյուպատոսությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, ինչպես երկրում ամերիկյան մյուս դիվանագիտական հաստատությունները։
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ը նախազգուշացում էր արել իր քաղաքացիներին, որում խորհուրդ չէր տվել նրանց այցելել Թուրքիայի հարավ-արևելք։







































