Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քրեական հետապնդում չի սպառնում: Դեռևս չկա ոչ մի գործ, որը կարելի կլիներկհարուցել երկրի նախագահի նկատմամբ: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլիշվիլին: Նա այս հայտարարությունն արել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն խոսքերից հետո, որ Սաակաշվիլին կարող է դատարանին հանձնվել:
«Առաջիկայում մենք ոչ մի նման բան չենք նախատեսում: Ես խոսում եմ փաստի մասին և չեմ կարող կանխատեսել, քանի որ ես քաղաքական գործիչ չեմ: Այնպես որ, ես խոսում եմ փաստի մասին: Նրա՝ քրեական պատասխանատվության տեսանկյունից ոչ մի նման բան չկա, նաև ոչինչ պլանավորված չէ: Սակայն ինչպես կդասավորվեն իրադարձությունները, ապագան ցույց կտա»,- դատախազի խոսքերը մեջբերում է Interfax-ը:









































