ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:30-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը օգոստոսի 5-ին է, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Նշենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանը մահացել է երեկ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Ազատ Գասպարյանի մոտ ախտորոշված էր քաղցկեղ: Անցել էր քիմիաթերապևտիկ բուժում, նրան զննելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար հրավիրվել էին նաեւ մասնագետներ արտերկրից, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։









































