«7 օր» ամսագրի հետ ունեցած հարցազրույցում դերասան Բրյուս Ուիլիսն ասել է, որ իր տանը մշտապես 30 կին կա։ Սակայն նրանց ով լինելը դերասանը չի նշել: Կարելի է ենթադրել, որ դրանք նրա մեկամյա դստեր՝ Մեյբել Ռեյի դայակներն են, սպասավորները, ինչպես նաև ընտանիքի անդամները: «Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է մեզ մոտ հաղթում վեճերում: Ո՛չ, ես կատակում եմ, մեր տանը վեճեր չեն լինում, ամեն ինչ խաղաղ և հանգիստ է»,- կատակել է դերասանը:
Բրյուս Ուիլիսը խոստովանել է, որ սիրում է կանաց և նրանց ներկայությամբ իրեն ապահով է զգում: Նրա ամենահարազատ կանայք 5-ն են՝ կինն ու չորս դուստրերը:
Բրյուս Ուիլիսի ավագ դուստրերն արդեն մեծ են. Ռումերը 24 տարեկան է, Սքաութը՝ 22, Տալուլան՝ 19: Հայրը գոհ է, որ նրանք «դարձել են խելացի, բարեհամբույր և դաստիարակված մարդիկ»:









































