Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Հիշում ենք… «Ցավոք սրտի, չկարողացանք խաղաղ ապրել»․ Ազատ Գասպարյան (տեսանյութ)

Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանը:

1970 թվականից  նա սկսեց խաղալ հայտնի ֆիլմերում՝ «Հեղնար աղբյուր», «Համագյուղացիներ» «Երկունք», «Հուսո աստղ», «Համր վկան», «Երջանկության մեխանիկա», «Հին օրերի երգը», « Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Մեր բակը», «Ուրախ ավտոբուս» և այլն: 

Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ: Օգոստոսի 13-ին դերասանը պատրաստվում էր մեծ շուքով նշել իր 70-ամյակը, ցավոք, չհասցրեց: 

Ազատ Գասպարյանը դեռևս 2011 թվականին մեզ հետ զրույցում մտահոգված էր մեր ներկայի, մեր ապագայի խնդիրներով: Նա գտնում էր, որ իշխանության և ժողովրդի միջև կապը կարծես կտրվել է, հենց այդ կապը պետք է վերականգնվի:

2011-ի մայիսի 4-ին սիրված դերասանը «Առաջին լրատվական»-ի «ՍԻՐԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարի հյուրն էր, որը ներկայացնում ենք ստորև.

– Պարոն Գասպարյան, արդեն մի քանի տարի է` հայկական սերիալներ են նկարահանվում, սակայն որևէ սերիալում Ձեզ չենք տեսնում: Սա առաջարկի բացակայությա՞ն արդյունք է, թե՞ հստակ դիրքորոշում ունեք հարցի կապակցությամբ:

– Հայաստանում ինչքան սերիալներն են մոդա դարձել, այդքան էլ սերիալի մասին խոսելը: Ինչ վերաբերում է` ինչու չկամ սերիալներում, ապա պետք է ասեմ, որ փորձեցի սերիալում նկարահանվել, սակայն կարճ ժամանակ անց հասկացա, որ ճիշտ տեղում չեմ, սերիալն իմ գործը չէ: Ես կինոդերասան եմ, իսկ սերիալի արագությունը, արագության հետ կապված մի շարք բաներ ինձ չոգևորեցին: Ես կարող էի լինել սերիալում, այսօր էլ կարող եմ լինել, բայց գերադասում եմ իմ սպասումն արդարանա, այսինքն` սերիալ նկարահանող հեռուստաընկերությունները գոնե տարին մեկ սկսեն գեղարվեստական ֆիլմ նկարահանել… ես այդ ֆիլմերում կուզենայի խաղալ: Ֆիլմը, որպես կանոն, ունենում է կուռ սցենար, հենք, ֆիլմում են ծնվում մնայուն կերպարներ, որոնք մնայուն արժեք են դառնում, թեև երբեմն սերիալում էլ ծնվում են դերասաններ, որ ստեղծում են կերպարներ և միշտ հիշվում: Ես սերիալ նկարահանելուն դեմ չեմ, բայց յուրաքանչյուր հեռուստաընկերությունից պահանջ ունեմ, որ տարին մեկ գեղարվեստական ֆիլմ նկարի: Սերիալներում նորահայտ տաղանդավոր երիտասարդ դերասաններ կան, նրանք կճահճանան, եթե այդպես շարունակեն, նրանք կկորցնեն իրենց գտածը, իրենց արժեքը, քանի որ սերիալն ընդամենը ժամանց է:

– Պարոն Գասպարյան, կարծես գեղարվեստական ֆիլմեր նկարահանվում են վերջին շրջանում` «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» և այլն, բայց հարց է` ինչքանո՞վ են դրանք արդարացնում հասարակության սպասումները:

– Այդ ֆիլմերի անունն է գեղարվեստական, բայց սկզբունքը մնում է սերիալային, որտեղ նորից նույն արագությունն է, կուռ ամբողջական սցենար չկա, նույն օպերատորն է, նույն ռեժիսորը, նույն բեմադրիչը, նույն արտիստները: Երբ «Խաչագողի հիշատակարանը» նկարեցին, ուրախացա, բայց չպահպանվեց այն բարձրությունը, որակը, որը կուզեի տեսնել: Առավոտյան նկարահանում են, երեկոյան ցույց տալիս, մանավանդ որ` դերասաններին տանջամահ են անում գիշերային նկարահանումներին և վճարում են ոչ թե գիշերային հերթափոխի սակագնով, այլ ցերեկային, այնինչ լուրջ գեղարվեստական ֆիլմ ստեղծելը բավականին աշխատատար է: Իբրև քաղաքացի, հայր, պապ` ես պահանջում եմ, որ սերիալ նկարահանողը չթունավորի սերնդի հոգեբանությունը: Թող մի հեռուստասերիալ լինի, որ սեր, խիղճ կքարոզի, որն այսօր բացակայում է Հայաստանից, սեր ամեն ինչի` հայրենիքի, որդու, ծնողի նկատմամբ: Կրիմինալ սերիալը մարդուն դարձնում է չոր ու ցամաք, վայրենի և սադիստ, մարդասպան, բռնակալ… Ապացուցված է` աշխարհում հանցագործությունների առատությունը գալիս է սերիալներից:

Ստեղծագործողներ կան, որ սերիալի արտադրությամբ են զբաղված, բայց տարվա մեջ տասը նկարում են բիզնեսի, մեկն իրենց համար: Մենք այնքան թեմաներ ունենք ֆիլմ նկարելու, վրացիներն անգամ նախանձում են մեզ, թե իբր ձեր թեմաները մենք ունենայինք, իսկ մեր թեմաները մնացել են փոշոտ դարակներում:

– Փոխարենը` հիմա Վրաստանը զարգացման ուղին է բռնել:

– Հեռվից նայողներն այդպես են ասում:

– Մոտիկ կանգնածներն էլ են նույն բանն ասում:

– Չէի ուզենա, որ դրանք զարգանան:

– Մեզնից ավելի՞:

– Որևէ մեկից ավելի: Չեմ սիրում վրացիներին:

– Պարոն Գասպարյան, ըստ Ձեզ, սերիալներ նկարելու մոլուցքը պահանջարկի՞, թե՞ միտումնավոր քաղաքականության արդյունք է:

– Ես գիտեմ, որ սա հատուկ քաղաքականություն է, որը դրսից են իրականացնում այս տարածաշրջանի վրա, որ մենք հեռու մնանք մնայուն արժեքներ ստեղծելուց, հեռու մնանք բարձր մշակույթից, արվեստից, և այդ ճահճի մեջ ինքներս խորտակվենք կամ…

– Դուք նշեցիք, որ սա դրսի պատվեր է: Internews Europe-ի գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանն ասում է, որ ժամանակին Վլադիմիր Պուտինը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման միտք էր արտահայտել` զվարճացրե՛ք հեռուստադիտողին, գումարներ վաստակե՛ք, բայց քաղաքականությունից զերծ եղեք: Հիմա սա՞ է, ըստ Ձեզ, մեզանում կատարվում:

– Ցավոք սրտի, մեր ամեն ինչը մոսկովյան քաղաքականության կրկնությունն է, հին քաղաքականություն է, այսինքն` նախագահին կամ վարչապետին չնշավակե՞ն կամ չհիշեցնե՞ն քաղաքականության մասին: Բայց չէ՞ որ հեռուստաընկերությունն ինքնին քաղաքականություն է և այսօր ամենահզոր քարոզչական մեքենան է: Լենինն ինչու էր կարևորում ֆիլմարտադրությունը, որովհետև երկրում կարող էիր շատ արագ ուզածդ գաղափարախոսությունը տարածել կինոյի միջոցով: Իր մշակութային քաղաքականությամբ տեսնում ենք` ինչպես են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան քաղաքականություն իրականացնում:

– Ի՞նչ կարևոր գործառույթ պետք է հեռուստաընկերությունն իրականացներ, որ բաց է թողել:

– Պետք է երիտասարդությանը դաստիարակի, սեր և խիղճ սերմանի հայրենիքի, ընտանիքի նկատմամբ, ուրիշ ոչինչ չենք ուզում մենք այդ հեռուստաընկերություններից: Ոչ թե մարդասպանի կերպարը քարոզվի, այլ երկիրը շենացնող մեկի, երկրի մասին մտածող մարդու, արդարամիտ կերպարի, որ 20 տարեկան տղաներն ասեն` սա հենց այն մարդն է, որին կուզենայի նմանվել: Մյուս կողմից` տեղեկատվությունը խաթարված է, մենք տեղեկատվություն չենք ստանում, որովհետև, ցավոք սրտի, տեղեկատվությունն էլ իրականում սրան և նրան է պատկանում:

Հայն այսօր ներքին և արտաքին խաղաղություն չունի, դժբախտ տարածաշրջան է մեզ համար, չորս կողմից միշտ եղել են այս բորենիները, գայլերը, վհուկները: Մենք, ցավոք սրտի, չկարողացանք խաղաղ ապրել: Կուզեի քաղաքական և իշխանական «աշխարհը» շատ մտահոգ լիներ ազգի խնդրով: Իշխանության և ժողովրդի միջև կապը կարծես կտրվել է, հենց այդ կապը պետք է վերականգնվի:

– Ներքին խաղաղություն ինչո՞ւ չունենք, գուցե դրա համա՞ր ենք արտաքինում ձախողում:

– Ազգերի մեջ լինում են անցումային շրջաններ, հեղափոխություններ և այլն, բայց երբ մարդը չի կարողանում ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, նա անընդհատ վախ և անհանգստություն ունի, ինչպես կարող է իրեն ապահով զգալ, երբ սոցիալապես անապահով է:

– Վերջին շրջանում մտահոգություն տեսնո՞ւմ եք արդյոք իշխանությունների կողմից` նկատի ունեմ մարտի 1-ի բացահայտումների հետ կապված:

– Որոշ չափով` այո: Գյուղատնտեսության ոլորտում եմ զգում փոփոխություններ: Քաղաքական դաշտն էլ պետք է մաքրվի, և վերջապես իմանանք` ով է հանցավոր, ով է անմեղ: Սրանք կարևոր բաներ են:

– Այո գյուղնախարարը ընկած է գյուղեգյուղ, լսում է գյուղացիների խնդիրները, բայց ի՞նչ օգուտ դրանից:

– Նա աշխատում է հատուկ ծրագրով, տուն չի գալիս, ասում է, որ մենք պետք է շենացնենք մեր երկիրը, մեր գյուղը: Ինչ կռիվ է տալիս մեր գյուղնախարարը կառավարական նիստերին…

– Վարչապետն էլ գնում է գյուղեգյուղ, սովորեցնում կով կթել, արդյո՞ք մենք այդպես կարող ենք գյուղատնտեսական խնդիրը լուծել:

– Նա իհարկե կատակում է, գյուղացին լավ է զգում իրեն, երբ ղեկավարը գալիս է իր կողքը կանգնում է, լավ է զգում, երբ գյուղնախարարն ասում է, որ պարարտանյութի հարցը պետք է լուծել, ասում է` ջրի վարձը չտաս, մինչև պտուղը չհասունանա: Կարևոր է, որ գյուղացին հանգիստ լինի, մենք էլ հանգիստ կլինենք…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում