Կիպրոսի պաշտպանության նախկին նախարար Կոստաս Պապակոստասը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ռազմաբազայում 2011թ.-ին տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Նրան մեղավոր են ճանաչել չկանխամտածված սպանության և հանցավոր անփութության համար:
2011թ.-ի հուլիսին 11-ին ռազմածովային բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 13 մարդ, տուժել էր 62-ը: Բացի այդ, պայթյունի հետևանքով ավերվել էր կղզու գլխավոր էլեկտրակայանը, որի հետևանքով նրա բնակչության մեծ մասը մնացել էր առանց էլեկտրականության:









































