Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Կառավարության հիմնական նպատակը ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալն է»

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը ցույց տվեց մի բան, որ կտրուկ փոփոխություններ Եվրամիության հետ հարաբերություններում չեն լինի՝ ո՛չ դեպի լավը, ո՛չ դեպի վատը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

boris-navasardyan

Իհարկե, Եվրամիությունը ստանում է որոշ ազդակներ, թե որտեղի՞ց կամ ո՞ր ոլորտից է եկել Կարեն Կարապետյանը և գլխավորել ՀՀ կառավարությունը, և կարող էին կասկածներ առաջանալ, որ բանակցային գործընթացը Հայաստանի ու Եվրամիության միջև կդանդաղի, բայց անձերի փոփոխությունը այստեղ էական դեր չի խաղում, ասում է մեր զրուցակիցը:

«Քանի որ վարչապետի հիմնական խնդիրը, ինչպես հասկանում ենք, լարվածությունը բյուջեի առումով թուլացնելն է, ուրեմն պիտի արդյունավետ օգտագործվեն բոլոր աղբյուրները, այդ թվում՝ համագործակցությունը Եվրամիության հետ և Եվրամիության ֆինանսական աջակցությունը Հայաստանին: Քանի որ և՛ նախորդ, և՛ այս կառավարության հիմնական նպատակը Եվրամիության հետ համագործակցելու հենց ֆինանսական աջակցություն ստանալն է, կարծում եմ, նոր վարչապետը նույնպես կիրականացնի այդ մարտավարությունը», – նշեց Բորիս Նավասարդյանը:

Իսկ Եվրամիության ֆինանսական աջակցության առաջնահերթությունները, կարծես թե, նույնն են մնում, դրանք են՝ աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, գյուղատնտեսության զարգացմանը, համագործակցություն կրթության, արդարադատության և մի շարք այլ ոլորտներում:

Մեր զրուցակցի խոսքերով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք չեն ենթադրում խորը ինտեգրում, բայց հնարավորություն են տալիս կառավարությանը ստանալ անհրաժեշտ աջակցություն. «Դա ենթադրում է որոշակի աջակցություն բարեփոխումների իրականացման հարցում, բայց մեր իշխանությունների և կառավարության հիմնական նպատակն, իհարկե, բյուջեի հարցով լարվածությունն իջեցնելն է»:

Վարչապետների փոփոխությունը, Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ չի ազդի Հայաստանի ու Եվրոպական միության միջև նոր իրավական համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող բանակցությունների վրա, բայց ակնհայտ է, որ Հայաստանը ինտեգրացիոն քաղաքականության մեջ շեշտը դնելու է եվրասիական կամ ռուսական ուղղության վրա:

Նշենք, որ հաջորդ շաբաթ Երևանում կայանալու է Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Վարչապետ Կարեն Կարապետյանը դեսպան Սվիտալսկու հետ վերոնշյալ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ այդ բանակցությունների ընթացքում «կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը»:

Խոսելով այս հարցի մասին՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Հաշվի առնելով այն նպատակները, որ հետապնդում է Հայատանի կառավարությունը, որևէ տարբերություն չեմ տեսնում՝ կապված վարչապետների փոփոխության հետ: Բայց նաև մեծ ոգևորություններ չունեմ այդ առումով, որովհետև, ամեն դեպքում, հայկական կողմից առաջ է քաշվել գաղափար, որ այդ համաձայնագիրը չպետք է խոչընդոտի մեր մասնակցությանը այլ ինտեգրացիոն նախագծերին, և բնականաբար, առաջնայնությունը մնալու է Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունը, և ցանկացած բան, որը կհակասի այդ կառույցում Հայաստանի մասնակցությանը, չի կարող հեռանկար ունենալ: Հաշվի առնելով, որ խաղի ոչ բոլոր կանոններն են հստակ ԵՏՄ-ում, նոր նախաձեռնությունները կարող են լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համար: Այդ առումով, անկախ նրանից, թե համաձայնագիրը կստորագրվի, թե ոչ, մոտակա ժամանակներում, դրա դրույթները չեն կարող շատ պարտավորեցնող լինել Հայաստանի համար: Սա խոսում է այն մասին, որ շատ քիչ հիմքեր կան ենթադրելու, որ Եվրամիությունը մեծ աջակցություն կցուցաբերի Հայաստանում եվրոպական մոդելի կառուցմանը միտված բարեփոխումներին»:

Ըստ Նավասարդյանի՝ լուրջ փոփոխությունների կամ զարգացումների մասին հնարավոր կլիներ խոսել այն դեպքում, եթե Հայաստանը ունենար կամ ունենա լուրջ հավակնություններ՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման առումով, կամ Եվրամիությունն ունենար շատ լուրջ ակնկալիքներ Հայաստանից, բայց ո՛չ առաջինը կա, ո՛չ էլ երկրորդը, այնպես որ ամեն ինչ շարունակվելու է իր հունով:

«Կրկնում եմ՝ վարչապետի անձը որևէ դեր չի խաղալու»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում