Wednesday, 15 05 2024
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին

Ազգային ավանդույթը դաձնելով բրենդ. Օրգանական թեյ՝ գինու հայրենիքից

Բնակչությամբ Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով:  Այն յուրատեսակ աշխարհագրական կղզյակ է՝ նմանը չունեցող բնությամբ ու յուրահատուկ կլիմայով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով:

Այս կողմերում մի ավանդույթ կա. մանուկ թե ծեր, կին թե տղամարդ՝ անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից ու զբաղմունքից, ամռանը՝ խոտաբույսերի հավաքման սեզոնին, ընտանիքներով բարձրանում են սարերը՝ ուրց, դաղձ, սրոհունդ և այլ խոտաբույսեր հավաքելու: Հավաքածը բերում, չորացնում են՝ պատրաստելով բուժիչ թեյեր ու թուրմեր:

«Մենք ուղղակի որոշեցինք այս ավանդույթը հանրայնացնել ու դարձնել ընտանեկան բիզնես թե՛ մեր, թե՛ տեղի բնակչության համար՝ հոգի ու սեր ներդնելով այս գործում», – պատմեց Գրիգոր Մնացականյանը, ով թեյի արտադրությամբ զբաղվող «ՄԵԳԱ Արարատ» ընկերության տնօրեն է:

Թեյի արտադրամասը գտնվում է Վայք քաղաքի մերձակայքում՝ լեռան ստորոտին, ու մինչ մենք հասանք տեղ՝ Գրիգորի մոր՝ տիկին Ռուզաննայի պատրաստած լորենու թեյի անուշաբույր հոտը տարածվել էր շուրջբոլորը: Նստելով փայտից պատրաստված ձեռագործ սեղանի շուրջ՝ թթենու հովին, զրուցակիցս սկսեց իր պատմությունը. – «Հետաքրքրությունը խոտաբույսերի հանդեպ մեր ընտանիքին է փոխանցվել իմ Էմմա տատիկից. նա մասնագիտությամբ կեսնաբան էր, խոտաբույսերի իսկական գիտակ: Հենց նա է ինձ և մեր ընկերության հիմնադիր քեռուս՝ Մխիթար Մաթևոսյանին սովորեցրել յուրքանչյուր խոտաբույսի կիրառությունն ու առանձնահատկությունները»:

2005 թվականին Գրիգորի քեռու՝ Մխիթար Մաթևոսյանի նախաձեռնությամբ հիմնվել ու իր գործունեությունն է սկսել «ՄԵԳԱ Արարատ» ընկերությունը:

«Սկզբում դժվար էր. ծավալները դեռ փոքր էին, ունեինք ֆինանսական ու շուկայական խնդիրներ: Կարճ ժամանակ անց ընդունեցինք առաջին   աշխատակցին: Այժմ աշխատակիցների թիվը հասել է 10-ի, իսկ սեզոնից կախված՝ կարող է գերազանցել երկու տասնյակը», – պատմում է Գրիգորը:

Ներկայումս կազմակերպությունը մթերում է յոթ տեսակի խոտաբույսեր՝ ուրց  դաղձ, երիցուկ, սրոհունդ, լորենի, ալոճ և մասուր՝ որոնց մեխանիկական մշակման ժամանակ, ի դեպ, օգտագործում են նաև Գրիգորի կողմից նախագծված սեփական արտադրության սարքավորումները:

Աշխատում են հիմնականում տեղի բնակչության հետ, սակայն ունեն մատակարարներ նաև այլ մարզերից և Արցախից: Մթերման գինը կախված խոտաբույսի տեսակից ու որակից, բայց Գրիգորի խոսքերով՝ մի հոգին կարող է օրվա ընթացքում հավաքած խոտաբույսերի մթերումից ստանալ 7-ից 13 հազար դրամ:

«ՄԵԳԱ Արարատ» ընկերության արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է՝ մեծամասամբ Ռուսաստանի Դաշնություն:

«Քանի որ խոտոբույսերի տեղական շուկան փոքր է, հիմնականում Հայաստանում վաճառքով չենք զբաղվում՝ տեղական փոքր արտադրողներին չվնասելու նկատառմամբ: Մենք ի սկզբանե աշխատել ենք հենց արտահանման կազմակերպման ուղղությամբ, և եթե դեպի Ռուսաստան արտահանումը համեմատաբար հեշտ էր, ապա նման  ձեռնարկության համար մուտքը Եվրոպական շուկա բավականին բարդ խնդիր էր՝ կապված թե՛ պրոցեսի ծախսատարության, թե՛ ապրանքի իրացումը կազմակերպելու հետ: Անցած տարի աշնանն ինձ զանգահարեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Վայք» մասնաճյուղի կառավարիչը` Տիգրան Միրզոյանը, և ասաց, որ օրգանական արտադրանքի սերտիֆիկացման վերաբերյալ սեմինար է կազմակերպվելու, ծրագիր է լինելու՝ առաջարկելով մասնակցել», – նշում է Գրիգորը:

Այժմ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության` NABU-ի համաֆինանսավորմամբ ձեռնարկության արտադրանքը սերտիֆիկացվել է՝ ծրագրի ընթացքում մասնակցելով Բեռլինում տեղի ունեցած օրգանական արտադրանքի ցուցահանդեսի: Իսկ մի քանի ամիս առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հրավերով գերմանացի գործարարների պատվիրականություն էր այցելել Հայաստան: Այցի ընթացքում նրանք եկան նաև մեր արտադրամաս, և հիմա բանակցություններ ենք վարում «ՄԵԳԱ Արարատ»-ի արտադրանքը Գերմանիա արտահանելու համար:

«Եթե մինչ այժմ տարեկան 15-20 տոննա թեյ էինք արտադրում, ապա եվրոպական շուկա մուտք գործելուց հետո  ծավալները բազմապատկվելու ենք մի քանի անգամ, – ոգևորված պատմեց  զրուցակիցս, ու  մեր զրույցի ավարտին հավելեց, – անչափ մեծ ուրախություն ու բավականություն ենք ստանում, երբ տեսնում ենք մեր գործունեության արդյունքները. սա մեր ընտանիքի, մեզ հետ աշխատող մարդկանց, գործընկերների համատեղ աշխատանքի արդունքն է, ու որքան էլ դժվար է, բայց ավելի քան վստահ եմ, որ  լավ է լինելու»:

Այս տարի հոկտեմբերի 7-ից մեկնարկել է «Օրգանական արտադրանքի սերտիֆիկացման» ծրագրի 2016-2017թթ. մրցույթը: Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ նոյեմբերի 7-ը Բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում-հայտը, լրացնել և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

%d5%a1%d5%af%d5%a2%d5%a1-%d5%af%d6%80%d5%a5%d5%a4%d5%ab%d5%bf-%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af-1

%d5%a1%d5%af%d5%a2%d5%a1-%d5%af%d6%80%d5%a5%d5%a4%d5%ab%d5%bf-%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af-2

%d5%a1%d5%af%d5%a2%d5%a1-%d5%af%d6%80%d5%a5%d5%a4%d5%ab%d5%bf-%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af-3

%d5%a1%d5%af%d5%a2%d5%a1-%d5%af%d6%80%d5%a5%d5%a4%d5%ab%d5%bf-%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%af-5

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում