Թափառող կատուն ներթափանցել է թուրքական մարզային DRT հեռուստաալիքի առավոտյան շոուի նկարահանման տաղավար, բարձրացել սեղանին և տեղավորվել նրա նոթբուքի ստեղնաշարի վրա։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։
Հաղորդավարը չի դադարեցրել եթերն անկոչ հյուրի պատճառով։ Նա դիմել է հեռուստադիտողներին՝ ձմռանը փողոցային կատուներին կերակրել չմոռանալու խնդրանքով։ Նշվում է, որ կատուն կարողացել է տաղավար ներթափանցել, քանի որ դուռը կողպված չի եղել։











































