The Rolling Stones խմբի մեներգիչ Միք Ջագերը ստեղծել է սուպերխումբ, որը կոչվում է Super Heavy: Այս մասին հաղորդել է The New York Post-ը:
Ջագերի հետ նույն խմբում է լինելու նաև Eurythmics խմբի անդամ Դեյվ Ստյուարտը: Բացի այդ, Super Heavy-ում ընդգրկված է Բոբ Մարլիի կրտսեր որդին՝ Դեմիանը, երգչուհի Ջոս Սթոունը և հնդիկ կոմպոզիտոր Ռահմանը, որն առավել հայտնի է օսկարակիր «Միլիոնատերն արվարձանից» ֆիլմի համար գրված երգով:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս խումբն արդեն ձայնագրել է մի քանի երգ և նույնիսկ տեսահոլովակ են նկարահանել: Ջագերի ներկայացուցիչն այս տեղեկությունը հերքել է: