Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրերն Հանս Յոահիմ Վատցկեն դեմ է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի` աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը 48-ի հասցնելու որոշմանը:
«Կտրականապես դեմ եմ Ինֆանտինոյի որոշմանը: Դա լուրջ չէ: Աշխարհի առաջնությունը կարևորագույն մրցաշար է և չի կարելի փորձարկումներ անել:
Ֆուտբոլիստներն առանց այդ էլ ճնման տակ են: ՖԻՖԱ-ի համար դա ոչինչ չի նշանակում, բայց ակումբները պետք է դեմ լինեն այդ որոշմանը: Որն է լինելու հաջորդ քայլը: ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահը կառաջարկի թիմերի քանակը 84-ի հասցնել»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:









































