Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում ընթացող էներգետիկ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ TANAP գազատարի նախագիծը չափազանց կարևոր է Եվրոպայի համար:
Նրա խոսքով՝ պետությունների միջև համագործակցության ուժեղացումը նպաստում է խաղաղության ամրապնդմանը:
«Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացրել և իրականացնում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը», «Շահ Դենիզը», TANAP-ը:
Այդ ամենի շնորհիվ Թուրքիան դառնում է էներգետիկ միջանցքների հանգուցակետ: Թուրքիան էներգետիկ ոլորտում ռազմավարական կարևորություն ունեցող երկիր է: Այն էներգետիկ շուկայում ներդրումների ծավալի ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում է»,- ասել է նա:









































