Կահիրեի մերձակայքում գտնվող Այն Ալ-Շամս քաղաքում նոր քրիստոնեական ղպտիական եկեղեցու բացումը հանգեցրել է մուսուլմանների և քրիստոնյաների միջև բախումների վերսկսմանը: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Եկեղեցին բացվել է ժամանակին Մուբարաքի կողմից ընդունված մի նախագծի շրջանակներում, որը նախատեսում էր ղպտիական 50 եկեղեցիների վերաբացում: Մուսուլման սալաֆիները փորձել են խոչընդոտել եկեղեցու բացմանը, ինչից զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Այն դադարեցվել է ոստիկանության կողմից, որը ձերբակալել է մի քանի հոգու:
Հիշեցնենք, որ քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումները Եգիպտոսում հաճախակի են դարձել: Կահիրեի մերձակայքում մայիսի սկզբին տեղի ունեցած բախման ժամանակ զոհվել է ավելի քան 10 մարդ:








































