Գերմանական Stern հանդեսի կայքը լռության րոպե է հայտարարել Հալեպում զոհվածների հիշատակին, ամբողջ օրվա ընթացքում հրատարակության էջում հրապարակվելու են բացառապես լուսանկարներ, որոնք արտացոլում են սիրիական այդ քաղաքում և ամբողջ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Հոդվածներ և այլ նյութեր չեն լինելու։
«Մենք ամեն օր անհաջողության ենք մատնվում այն դժբախտության գիտակցման առումով, որը տեղի է ունենում Սիրիայում, որովհետև դա անկարելի էարտահայտել բառերով»,-ասված է խմբագրության հայտարարության մեջ: Նրա աշխատակիցները որոշում են ընդունել այսօր «հրաժարվել լրագրողական սովորական ռեֆլեքսներից»: «Ոչ թե ավելի բարձրաձայն, ավելի արագ ու ավելի շատ հաղորդել, այլ լռել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Stern-ը ողջ օրվա ընթացքում լռելու է: Ոչ մի նորություն, ոչ մի հոդված ու շտապ հաղորդագրություն: Միայն լուսանկարներ՝ Հալեպից ու Սիրիայից: Այսօր կարևորը ազդանշան տալն է»,-ընդգծվում է կայքի խմբագրության հայտարարության մեջ։









































