«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար 15 տարվա անազատության դատապարտված, ապա վերջերս ազատ արձակված Արթուր Այվազյանը (Մանախ մականունով) երեկ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ վիճարկելով ՀՀ դատարանների կողմից իրեն պայմանական վաղակետ ազատ չարձակելու որոշումները»:









































