Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ու Անկարան ընդհանուր նպատակներ են հետապնդում Սիրիայում։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը, ով ավարտում է իր լիազորությունները։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք Թուրքիայի ու Ռուսաստանի նպատակները միմյանց չեն հակասում Սիրիայում, Յարդըմը բացասական պատասխան է տվել։
Նրա խոսքերով՝ Անկարան գոհ է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման դինամիկայից և չի տեսնում այդ գործընթացում անհաղթահարելի խոչընդոտներ.
«Անկարայում չեն տեսնում խոչընդոտներ, որոնց երկու երկրների ղեկավարությունները չկարողանան հաղթահարել խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով»։









































