Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր ապագայի մասին:
Կուրտուան նշել է, որ ապագայում կցանկանար վերադառնալ Իսպանիա և կրկին բնակվել այնտեղ:
«Ես կցանկանայի մի օր վերադառնալ Իսպանիա: Դա կարող է լինել նաև մարզական կարիերայիս ավարտից հետո: Ինձ դուր է գալիս այդ երկիրը», – ասել է Կուրտուան:
Հիշեցնենք, որ Կուրտուան մինչ «Չելսի» տեղափոխվելը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկո»-ում:








































